Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ԼՍԻՐ ՄԵՐ
ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Գրիգորի Դանիելյան

16/5/2017

Comments

 
Վիքիճամբարը խելացի, ստեղծարար ու նորարարական գաղափարներով երեխաների մի հավաքատեղի է, և ես ամենաշատը հենց դա եմ գնահատում, որ այնտեղ հանդիպում եմ նման մարդկանց:
Վիքիճամբարում ավելի պատասխանատու և պարտաճանաչ ես դառնում, քանի որ ամեն ինչ շատ համակարգված է և կազմակերպիչների հետևողական աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ճիշտ կազմակերպված ձևով է ընթանում:

Picture
Նախքան Ստեփանակերտում Վիքիակումբ բացվելը ես տեղյակ չէի, որ մեր տարիքի դպրոցականները նույնպես կարող են խմբագրել և իրենց ներդրումն ունենալ Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու գործում: 2015 թվականին Ստեփանակերտում Վիքիակումբ բացվելուց հետո իմ ավագ քույրը՝ Նատելլան, նույնպես սկսեց խմբագրել: Ինձ հետաքրքրեց, թե նա ինչով է զբաղված և սկսեցի հարցեր տալ, ինչի արդյունքում հայտնվեցի Ստեփանակերտի Վիքիակումբում: Առաջին տպավորությունները վիքիակումբից շատ լավն էին, և ես անընդհատ ուզում էի գալ ու խմբագրել ու իմ ակտիվության շնորհիվ հայտնվեցի վիքիճամբարում:
Վիքիճամբարը շատ սիրեցի, այն հիանալի վայր է բոլոր վիքիխմբագիրների համար, իրար հետ ծանոթանալու, շփվելու, հետաքրքրություններով կիսվելու և նոր ու հետաքրքիր թեմաներ գտնելու ու խմբագրելու համար: Վիքիճամբարի հետ կապված ցանկացած հիշողություն իմ մոտ շատ վառ է տպավորվել:

Ինչպես արդեն նշեցի Վիքիճամբարը խելացի, ստեղծարար ու նորարարական գաղափարներով երեխաների մի հավաքատեղի է, և ես ամենաշատը հենց դա եմ գնահատում, որ այնտեղ հանդիպում եմ նման մարդկանց:

Վիքիճամբարում ավելի պատասխանատու և պարտաճանաչ ես դառնում, քանի որ ամեն ինչ շատ համակարգված է և կազմակերպիչների հետևողական աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ճիշտ կազմակերպված ձևով է ընթանում:

Վիքիճամբարն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հավաքվում են գրեթե միանման բնավորությամբ և խառնվածքով մարդիկ, ովքեր հստակ գիտակցում և հասկանում են, թե ինչի համար են հավաքվել և ոչ մի ավելորդություն չի լինում այս ճամբարներում: Կարծում եմ, որ ծնողները, հատկապես մեր, քանի որ շատ երկար ճանապարհ ենք անցնում, պետք է հանգիստ լինեն իրենց երեխաներին հենց նման ճամբար ուղարկելուց:

Վիքիճամբարում իմ ընկերներն են Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքից, որոնց հավանաբար երբեք էլ չէի հանդիպի առանց նման նախագծի:

12 տարեկանում հայերեն Վիքիպեդիայում քո իսկ խմբագրած հոդվածը տեսնելուց առավել մեծ պարծանք ու ոգևորվածություն չես կարող պատկերացնել: Կարծում եմ, որ դա լավագույն մոտիվացիան պետք է լինի ապագա խմբագիրների համար:

Comments
Picture
Picture
 հեռախոս։ +37493118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2021
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ