Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ՈՂՋՈՒՆԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Picture
Վիքիճամբարը կազմակերպում է Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը:
2014 թվականին Վիքիճամբարը ճանաչվել է Վիքիմեդիա ամենահավես նախագիծը։ Վիքիմեդիա միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և իրենց հիացմունքը Վիքիճամբարի գաղափարի և կազմակերպման մակարդակի մասին:
Մենք միավորել ենք երիտասարդների, ովքեր ազնվորեն հավատում են համագործակցությանը, միմյանց օգնելու, ազատ ստեղծագործելու միջոցով ազատ գիտելիքի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուրի մասնակցության կարևորությանը:
Մենք բարձր ենք գնահատում երեխաների ու պատանիների ներուժը և ստեղծում միջավայր, որտեղ բոլորը կարող են հասնել իրենց հնարավորությունների ամենաբարձր սահմանին:

Picture
Դավիթ Սարգսյան
 Դերը ճամբարում։ Ես պատասխանատու եմ Վիքիճամբարի կազմակերպման և իրականացման համար։
Ճամբարային փորձ։ Ճամբարների շատ եմ մասնակցել, իսկ որպես ճամբարի ղեկավար` 22 անգամ: Փորձն ինձ թույլ է տալիս երեխաներին և երիտասարդներին ավելի լավ հասկանալ։
Հետաքրքրություններ։ Սիրում եմ ակտիվ կյանք` սպորտ, արշավներ: Էկոլոգիան իմ մասնագիտական հետաքրքրությունն է։ Բնության և բնապահպանության մասին իմ մասնագիտական գիտելիքներով փորձում եմ երեխաների և տարբեր մարդկանց մեջ բնության պահպանության համար սեփական պատասխանատվության զգացում առաջացնել։ Առողջ ապրելակերպի կողմնակից եմ, հաճույքով եմ զբաղվում սպորտով, հատկապես լողով և հեծանվասպորտով։ Վիքիպեդիայում խմբագրում եմ հիմնականում բնապահպանական և աշխարհագրական թեմաներով հոդվածներ:


Picture
Մհեր Բեքարյան
Դերը ճամբարում։ Ես զբաղվում եմ Վիքիճամբարի  կրթական հարցերով։
Ճամբարային փորձ։ Վիքիճամբարների փորձն ինձ թույլ է տալիս լուծել ճամբարական կյանքի բոլոր հաճելի և խրթին խնդիրներն այնպես, որ թիմի մյուս անդամները հանգիստ զբաղվեն յուրաքանչյուրն իր գործով:
Հետաքրքրություններ։ Ես սիրում եմ հետաքրքիր, պատմական, զվարճալի և ուսուցողական պատմություններ անցյալից, ունեմ նաև վիքի կյանքի հետաքրքիր և զավեշտալի պատմությունների պաշար։ Իմ երկարատև աշխատանքային և կյանքի փորձը հաճախ վերածում եմ օգտակար խորհուրդների ամեն հարցում։ Ես շատ եմ սիրում արվեստը՝ գեղարվեստ, կինեմատոգրաֆիա, դասական երաժշտություն և գրականություն։

Picture
Գայանե Վարդանյան
Դերը ճամբարում։ Ես ուղղորդում եմ Վիքիճամբարների նախապատրաստական և իրականացման ընդհանուր աշխատանքները, հավաստիանում, որ ամեն ինչ արված է ճամբարը բարձր մակարդակով իրականացնելու համար։
Ճամբարային փորձ։  Կազմակերպել և իրականացրել եմ բազմաթիվ ճամբարներ, մանկապատանեկան և երիտասարդական հավաքներ։ Ունեցածս փորձը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ և գնահատել հնարավորություններն ու ռիսկերը։
Հետաքրքրություններ։ Ամենատարբեր թեմաներով դասընթացներ ու քննարկումներ վարելն իմ մասնագիտությունն է։ Դրանք օգտակար ու հետաքրքիր իրականացնելու համար ամենուր փնտրում եմ խաղեր ու նոր գործիքներ, անգամ այնտեղ, որտեղ դրանք դժվար թե լինեն։ Բաց չեմ թողնում պարելու հնարավորությունը և միշտ փորձում եմ այլ ժողովուրդների պարեր սովորել։ 

Picture
Սարգիս Ղազարյան
Դերը ճամբարում։ Ես Վիքիճամբարի տեխնիկական հարցերի պատասխանատուն եմ և I-ին ջոկատի ջոկատավարը։
Ճամբարային փորձ։ Տարբեր ճամբարների եմ մասնակցել, իսկ Վիքիճամբարներիս փորձը արդեն 4 տարվա է, մասնակցել եմ 17 Վիքիճամբարի:
Հետաքրքրություններ։ Ես ժայռամագլցող եմ, սիրում եմ լեռնագագաթներ հաղթահարել։ Բնությունն իմ տարերքն է, հատկապես սիրում եմ բարձրալեռնային ցրտաշունչ բնությունը։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, սիրում եմ նաև մոնտաժով զբաղվել:

Picture
Սուսաննա Մկրտչյան Վիքիտատիկ

 Ուզում եմ, որ թոռնիկներս լինեն
Քաջ, ազատ, անկախ, արդար, նպատակասլաց, պատասխանատու, համագործակցող, գիտելիքն արժևորող, լայն մտահորիզոնով և ամենուրեք կատարելության ձգտող, կարճ ասած, արդյունավետ ու հաջողակ ողջ կյանքում։
Ամեն հնարավորն ու անհնարինը սիրով անում եմ և կանեմ այս արժեքային համակարգը վիքիթոռնիկներիս մեջ սերմանելու։
Տատիկի աչալրջությամբ և ամենայն մանրամասնությամբ հետևում եմ ճամբարների ողջ ընթացքին։
Ճամբարականների և թիմի հետ վերլուծում եմ յուրաքանչյուր ճամբարի ձեռքբերումներն ու թերացումները հաջորդ ճամբարներն առավել կատարյալ դարձնելու  նպատակով։
Հ․Գ․ Վիքիթոռնիկներիս հետ անկեղծ զրույցները ճամբարի առօրյայի մաս են։





Picture
Արթուր Խումարյան
Դերը ճամբարում։ Վիքիճամբարում ես միջոցառումների պատասխանատու եմ նաև ջոկատավար։ 
Ճամբարային փորձ։ Մասնակցել եմ 21 ճամբարի, 18-ը՝ Վիքիճամբարն է։ Սովորեցնում եմ աշխատել թիմով մեկ ընդհանուր նպատակի համար, ինչը նրանց շատ կօգնի ապագայում:
Հետաքրքրություններ։ Շատ եմ հետաքրքրվում արշավներով, երկար ժամանակ է կազմակերպում և մասնակցում եմ: Ինքս լինելով աշխարհագրագետ՝ սիրում եմ ճանապարհորդել և նոր հետաքրքիր վայրեր բացահայտել ինձ համար: Սիրով արդեն երկար տարիներ զբաղվում եմ կամավորությամբ։ Խմբագրում եմ Հայերեն Վիքիպեդիայում: Հետաքրքրվում և զբաղվում եմ սպորտով՝ մասնավորապես ֆուտբոլով, ինչպես նաև ֆիլմեր եմ սիրում դիտել և վերլուծել: Ինձ դուր է գալիս պատանիների և երեխաների հետաքրքրասիրությունը, կարծում եմ դա կարևոր հատկություններից մեկն է, որ պետք է անընդհատ զարգացնել:


Picture
Picture
 հեռախոս։ +37493118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2021
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ